ՄՄարո Թարվերդյան

Վլադիմիր Վարդանյանը պարգևատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի մեդալով

Վլադիմիր Վարդանյանը պարգևատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի մեդալով

Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարգևատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի՝ Zasłużony dla Nauki Polskiej Sapientia et Veritas մեդալով։

 

«Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի Արհեստական բանականության ենթահանձնաժողովի մասնակիցների պատվին հրավիրված ընդունելության շրջանակներում կազմակերպված պարգևատրման արարողության ընթացքում Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուլասեկը հանդիսավորությամբ հանձնեց շնորհված մեդալը:

 

Լեհաստանի գիտության վաստակավորի՝ Sapientia et Veritas մեդալը Լեհաստանի գիտական ոլորտում ամենաբարձր պետական պարգևներից մեկն է, որը շնորհվում է գիտության զարգացմանը, միջազգային գիտական համագործակցությանը և ակադեմիական արժեքների տարածմանը նշանակալի ներդրման համար։

 

Մեդալի նշանաբանը՝ Sapientia et Veritas, նշանակում է «Իմաստություն և Ճշմարտություն», ինչը խորհրդանշում է գիտական առաջընթացի և բարոյական պատասխանատվության միասնությունը»,- գրել է ՀՀ ԱԺ պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում