ԳԳոհար Սիմոնյան

Զոլաքարում 60-ամյա տղամարդը հողաշերտի տակ մահացել է

Զոլաքարում 60-ամյա տղամարդը հողաշերտի տակ մահացել է

Հոկտեմբերի 26-ին` ժամը 12:37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում քաղաքացին ջրագծի համար նախատեսված փոսում աշխատանքներ կատարելիս մնացել է հողի տակ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փորված ջրագծի փոսի մեջ աշխատանքներ իրականացնելիս  տեղի է ունեցել հողաշերտի սահք, ինչի հետևանքով Հարութիկ Հ.-ն (ծնված 1959 թ․)  մնացել է հողաշերտի տակ և մահացել, իսկ Վահագն Մ.-ն (ծնված 1950 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Հարութիկ Հ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում