ՔՔրիստինա Մկրտչյան

Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել կանցլերին

Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել կանցլերին

Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Բոլիվիայի կանցլեր Սելինդա Սոսա Լունդային:

Կանցլերը ՀՀ նորանշանակ դեսպանին մաղթել է հաջողություններ՝ երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրով Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում