ԷԷլեն Պետրոսյան

Հայ-չեխական համագործակցությունը թանգարանային ոլորտում խորանում է

Հայ-չեխական համագործակցությունը թանգարանային ոլորտում խորանում է

Չեխիայի Ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Միխել Լուկեշի հրավերով հոկտեմբերի 8-11-ը Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և փոխտնօրեն Նժդեհ Երանյանը այցելել են Պրահա և մի շարք կարևոր մասնագիտական, փորձի փոխանակման հանդիպումներ ունեցել Ազգային թանգարանի ղեկավարության և մասնագիտական անձնակազմի հետ։

Այցին մասնակցել են նաև Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի խորհրդական Դավիթ Դանիելյանը։

Այս տարի Ազգային թանգարանում բացվել է «Լուսի և Սալեմ․ մարդիկ և նրանց նախնիները» բացառիկ միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում առաջին անգամ Եվրոպայում ցուցադրվում են Եթովպիայից հայտնաբերված ավստրալոպիտեկների մնացորդներ (մեզանից 3.3-ից 2.8 միլիոն տարի առաջ թվագրվող)։ Վերջին տարիներին իրականացված այս և այլ  կարևոր ծրագրերին ծանոթանալուց զատ հանդիպումներ են եղել թանգարանի գլխավոր տնօրեն Միխել Լուկեշի, փոխտնօրեն Պետր Բրուհայի, պատմության թանգարանի տնօրեն Զուզաննա Ստրանդովայի և այլ գործընկերների հետ։ Հատուկ այց է կազմակերպվել թանգարանի պահոցներ, որոնք գտնվում են Պրահայից դուրս, հատուկ վերականգնման և ամրակայման համար հարմարեցված կառույցներում։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակելու համատեղ ցուցադրական և մասնագիտական համագործակցության աշխատանքները։

Նշենք, որ Հայաստանի պատմության թանգարանի և Չեխիայի Ազգային թանգարանի միջև հուշագիր է ստորագրվել 2024 թ․՝ Հայաստանի պատմության թանգարանում համատեղ իրականացված «Չեխիայի ամրոցները և դղյակները» ժամանակավոր ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողության ընթացքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում