ՔՔրիստինե Ոսկանյան

Երևանի Երկաթուղայինների փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Երկաթուղայինների փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել 11։36-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ)։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում