ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն կարող է հեռահար հրթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է հեռահար հրթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը. Թրամփ

ԱՄՆ - ը կարող է հեռահար «Տոմահավկ» հրթիռներ ուղարկել Ուկրաինային, եթե Ռուսաստանը մոտ ժամանակներս չդադարեցնի պատերազմը։ Այդ մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մերիլենդ նահանգի «Էնդրյուս» համատեղ բազայում:

Թրամփն ընդգծել է, որ նախ ծրագրում է այդ հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է այդ հայտարարությանը՝ ասելով, որ  նման ճնշումը կարող է արդյունքներ տալ: Նա նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ Կողմերը քննարկել են «Ուկրաինայի օդային և բոլոր պաշտպանական հնարավորությունները», ինչպես նաև «ակտիվ գործողությունները և հեռահար հնարավորությունների» ամրապնդման հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում