ՄՄարո Թարվերդյան

Օդի որակն այս պահին քաղաքում բարելավվել է. Ավինյան

Օդի որակն այս պահին քաղաքում բարելավվել է. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նուբարաշենի աղբավայր։ Քաղաքապետը ներկայացրել է աղբավայրում տիրող իրավիճակը՝ նշելով, որ լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են։

«Օդի որակն այս պահին քաղաքում բարելավվել է, բայց քամիների փոփոխությամբ պայմանավորված՝ դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ»,- ասել է Ավինյանը։

Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ yerevan.am կայքից, որտեղ արտացոլված են քաղաքի շինհրապարակներում տեղադրված՝ օդի որակի չափման սարքերի տվյալները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:

Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում