ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 35-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
«Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մասնակցեցի Վենետիկի Հանձնաժողովի 35-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ուղերձով դիմեցին Մոլդովայի Հանրապետության Նախագահ Մայա Սանդուն, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Նախագահ Գորդանա Սիլյանովսկա Դավկովան, ելույթներով հանդես եկան ԵԽԽՎ Նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին, Վենետիկի Հանձնաժողովի Նախագահ Քլեր Բազի Մալորին և այլ պաշտոնատար անձինք։
.jpg)










