ՎՎարդուհի Հարությունյան

Թալիբները մեղադրել են Պակիստանին՝ Աֆղանստանի օդային տարածքը խախտելու համար

Թալիբները մեղադրել են Պակիստանին՝ Աֆղանստանի օդային տարածքը խախտելու համար

Թալիբները մեղադրել են Պակիստանին Աֆղանստանի օդային տարածքը և «Քաբուլի ինքնիշխանությունը» խախտելու համար։ Երկրի ՊՆ տվյալով՝ պակիստանյան ուժերը ռմբակոծել են Պակտիկա նահանգի սահմանային տարածքում գտնվող շուկան: Գերատեսչությունը «աննախադեպ և նողկալի» է որակել միջադեպը: 

Իրավիճակը սրվել է Քաբուլի կենտրոնում երկու հզոր պայթյունից հետո: Նաև չհաստատված տեղեկություններ կան, որ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին բախումներ են եղել, ինչի հետևանքով պակիստանցի 11 զինվոր է զոհվել։ 

Թալիբները հորդորել են Պակիստանին խաղեր չխաղալ Աֆղանստանի հետ, ընդգծել՝ ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Պակիստանի հետ, բայց այդ ցանկությունը չի կարող միակողմանի լինել:

Այս դեպքերը տեղի են ունենում երկու երկրի  հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Պակիստանը մեղադրում է թալիբներին՝ Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում