ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելից ազդանշաններ կան, որ հրեական պետությունը հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատման շարունակմամբ․ Պուտին

Իսրայելից ազդանշաններ կան, որ հրեական պետությունը հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատման շարունակմամբ․ Պուտին

Մոսկվան Իսրայելից ազդանշաններ է ստանում, որ հրեական պետությունը հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատման շարունակմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Իսրայելի իշխանությունը խնդրել է ռուսական կողմին փոխանցել Թեհրանին, որ հանձնառու են նպաստելու երկկողմ կարգավորմանը:

«Շարունակում ենք դրական շփումները իսրայելական կողմի հետ» - հավելել է Կրեմլի ղեկավարը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ երկու ղեկավարները քննարկել էին զարգացումները Մերձավոր Արևելքում և խաղաղ կարգավորման հեռանկարը:

Իրանին է անդրադարձել նաև Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատելու է Թեհրանի հետ և հուսով է, որ Իրանը կբարգավաճի՝ չնայած խիստ պատժամիջոցներին:

Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Թեհրանը պատրաստ է գործարքի: Թրամփը կրկին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային օբյեկտներին վերջին հարվածներն անհրաժեշտություն էին՝ թույլ չտալու Իսլամական Հանրապետությանը միջուկային զենք ձեռք բերել և ստիպել գնալու խաղաղության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում