ՎՎարդուհի Հարությունյան

Ազատ է արձակվել Բաքվում ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջանի» գործադիր տնօրենը

Ազատ է արձակվել Բաքվում ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջանի» գործադիր տնօրենը

Ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջանի» գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը՝ «Կոմերսանտին» հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Այդ հարցով բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների օգնականների մակարդակով, իսկ վերջնական որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին։ Մոսկվան էլ ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ 

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Տաջիկստանում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: Դա նրանց առաջին հանդիպումն է եղել մեկ տարվա ընթացքում: Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների դինամիկան պահպանելու համար: Ալիևը հայտարարել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում լավ առաջընթացի մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում