ԱԱննա Զախարյան

Շախմատի աշխարհի առաջնության 7-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին. ինչ արդյունքներ ունեն հայ պատանիներն ու աղջիկները

Շախմատի աշխարհի առաջնության 7-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին. ինչ արդյունքներ ունեն հայ պատանիներն ու աղջիկները

Հոկտեմբերի 4-ից 15-ը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի շամատի ֆեդերացիան ներկայացրել է հայ պատանի շախմատիստների ունեցած արդյունքները:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը 6 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը:

Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 4 միավոր, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 3 միավոր:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը:

Նույն տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 3.5 միավոր։

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը ունի 4.5 միավոր, իսկ Անահիտ Մկրտչյանը՝ 4 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը ունի 4 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 3 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 3 միավոր:

Վաղը հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում