ԷԷլեն Պետրոսյան

Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 1-7-ը։

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին և 6-ին,

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-7-ը,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-5-ը և 7-ին,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-4-ը,

◾️ Շենգավիթում` հոկտեմբերի 4-5-ը,

◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-նշվում է հայտարարության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում