ՎՎարդուհի Հարությունյան

Առաջիկա օրերին ԱՄՆ կմեկնի Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը. Զելենսկի

Առաջիկա օրերին ԱՄՆ կմեկնի Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը. Զելենսկի

Առաջիկա օրերին ԱՄՆ կմեկնի ուկրաինական պատվիրակությունը՝ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ քննարկման հիմնական թեմաները կլինեն հակաօդային պաշտպանությունը, էներգետիկան և «բանակցային ուղին»։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Սումիի մարզում ռուսական հարվածներից 3 մարդ է զոհվել: Օդեսայում 5 մարդ վիրավորվել է, բռնկվել են հրդեհներ, 30 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության: Եվս երկու մարդ վիրավորվել է Խերսոնում:

Իսկ ուկրաինական անօդաչուները հարվածել են Վոլգոգրադին: Ըստ տարբեր հրապարակումների՝ թիրախավորվել է գազավերամշակման գործարաններից մեկը, սակայն ռուսական կողմը դա պաշտոնապես չի հաստատել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում