ՎՎարդուհի Հարությունյան

Միջազգային հանրությունը արձագանքել է Գազայում հրադադարի հաստատմանը

Միջազգային հանրությունը արձագանքել է Գազայում հրադադարի հաստատմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը մեծ հույս է տվել պատանդներին և նրանց ընտանիքներին, Գազայի պաղեստինցիներին և ամբողջ տարածաշրջանին: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին և մյուս միջնորդներին:

«Բոլոր կողմերին կոչ եմ անում խստորեն պահպանել դրա պայմանները: Այս համաձայնագիրը պետք է նշանավորի պատերազմի ավարտը և երկու պետության բանաձևի վրա հիմնված քաղաքական լուծման սկիզբը։ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս նպատակին հասնելու գործում»,- նշել է Մակրոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես ոջունել է Գազայում խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ համաձայնության հասնելու լուրը:

«Այժմ այս համաձայնագիրը պետք է ամբողջությամբ և անհապաղ կյանքի կոչվի և ուղեկցվի Գազային կյանքեր փրկող մարդասիրական օգնություն հասցնելու բոլոր սահմանափակումների անհապաղ վերացմամբ»,- նշել է Սթարմերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել լիովին պահպանել համաձայնագրի դրույթները, ապահովել պատանդների արժանապատիվ վերադարձը, մշտական հրադադար և մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված: Նա հորդորել է օգտվել ստեղծված հնարավորությունից՝ դադարեցնելու օկուպացիան, ճանաչելու պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը կհանգեցնի երկու պետության բանաձևով խնդրի լուծմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում