ՎՎարդուհի Հարությունյան

Վստահ եմ՝ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից. Ալիևը՝ Պուտինին

Վստահ եմ՝ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից. Ալիևը՝ Պուտինին

Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: 

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանելու համար:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, նշել հանգամանքները, որոնք հանգեցրել են աղետին:

«Առաջինն այն է, որ երկնքում եղել է հենց ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մենք ուղեկցում էինք միանգամից երեք անօդաչու թռչող սարք, որոնք ողբերգության գիշերը հատել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը։ Երկրորդ պատճառը հենց Ռուսաստանի ՀՕՊ համակարգի տեխնիկական խափանումներն են»,- նշել է Պուտինը։ 

Նրա խոսքով՝ արձակված հրթիռներն ուղղակիորեն չեն հարվածել ինքնաթիռին, այլ դրանց բեկորները:

Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ ինքնաթիռի աղետի հետ կապված իրավիճակն անձնական վերահսկողության տակ պահելու համար:

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում