ՎՎարդուհի Հարությունյան

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ խրախուսելով անդամ երկրների օդային տարածքի պաշտպանությունը ռուսական սպառնալիքից

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ խրախուսելով անդամ երկրների օդային տարածքի պաշտպանությունը ռուսական սպառնալիքից

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ: Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ռուսաստանի կողմից ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի օդային տարածքի խախտումները՝ ասված է ընդունված բանաձևում:

Նրանք նաև դատապարտել են անօդաչուների կանխամտածված ներխուժումները, որոնց թիրախում են եղել Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում կարևոր ենթակառուցվածքի օբյեկտները:

Եվրախորհրդարանի պատգամավորների խոսքով՝ դրանք համակարգված ռազմական ու հիբրիդային պատերազմի և ԵՄ-ի ու նրա անդամ պետությունների դեմ Ռուսաստանի սադրանքների մաս են կազմում:

«Եվրախորհրդարանը խրախուսում է ցանկացած նախաձեռնություն, որը թույլ է տալիս ԵՄ-ին և նրա անդամ պետություններին համակարգված, միավորված և համաչափ գործողություններ ձեռնարկել իրենց օդային տարածքի բոլոր խախտումների, այդ թվում՝ օդային սպառնալիքների ոչնչացման դեմ»,- ասված է բանաձևում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում