ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսական ուժերին մեծ վնասներ են պատճառվել. Զելենսկի

Ռուսական ուժերին մեծ վնասներ են պատճառվել. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ գործողությունների պլաններ: Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ Զելենսկին նշել է Պոկրովսկի և Դոբրոպոլիեի շրջաններում ռուսական ուժերին մեծ վնասներ պատճառելու մասին: Նա նաև հայտնել է զենքի սեփական արտադրությունը զարգացնելու գործում զգալի արդյունքների մասին:

Միևնույն ժամանակ, կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Սումիի մարզում ռուսական հարվածներից 3 մարդ է զոհվել: Օդեսայում 5 մարդ վիրավորվել է, բռնկվել են հրդեհներ, 30 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Իսկ ուկրաինական անօդաչուները հարվածել են Վոլգոգրադին: Ըստ տարբեր հրապարակումների՝ թիրախավորվել է գազավերամշակման գործարաններից մեկը, սակայն ռուսական կողմը դա պաշտոնապես չի հաստատել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում