Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Զախարյան

ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ. Վարդուհի Մելիքյան

ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ. Վարդուհի Մելիքյան

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն իր ելույթում ընդգծել է, որ ՄԱԿ Կանոնադրության ընդունմամբ անդամ երկրները ստանձնել են հավաքական պատասխանատվություն՝ պահպանել օրենքի գերակայության սկզբունքը՝ որպես հիմնաքար նոր աշխարհակարգի համար: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչությունը:

«Առաջնորդվելով Կանոնադրության նպատակներով և միջազգային իրավունքի սկզբունքներով՝ ՄԱԿ-ը կենտրոնական հարթակ է դարձել բազմակողմ դիվանագիտության, հակամարտությունների հանգուցալուծման, մարդու իրավունքների պաշտպանության, կայուն զարգացման նպատակների առաջընթացի և միջազգային իրավունքի կոդիֆիակացիայի համար:

Չնայած տասնամյակների ընթացքում արձանագրված նշանակալի առաջընթացին, համաշխարհային գործընթացները մշտապես չեն ուղեկցվել Կանոնադրության գաղափարներով: Միջազգային իրավունքի անհամար խախտումները, իրավական պարտավորությունների հանդեպ ընտրովի մոտեցումը, ուժի քաղաքականության շարունակականությունը նսեմացրել են օրենքի գերակայության սկզբունքի հանդեպ վստահությունը:

ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում