ՄՄարիամ Պետրոսյան

Մանրամասներ Լոռու մարզի խոշոր հրդեհից․ կա զոհ, վիրավորին տեղափոխել են Երևան

Մանրամասներ Լոռու մարզի խոշոր հրդեհից․ կա զոհ, վիրավորին տեղափոխել են Երևան

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելիս այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոն, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։

Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների 50% II և III աստիճանի այրվածքներ են, նաև` գլխի շրջանում:    

Տուժածի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի  լրացուցիչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում