ՎՎարդուհի Հարությունյան

Մենք կսկսենք բիզնեսով զբաղվել. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

Մենք կսկսենք բիզնեսով զբաղվել. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի իր գործընկեր Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ:

Լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարճ զրույց է ունեցել Լուլա դա Սիլվայի հետ, և նրանք «հավանել են միմյանց»:

«Այո, մենք կսկսենք բիզնեսով զբաղվել»,- ասել է Թրամփը:

Բրազիլիայի կառավարությունից էլ նշել են, որ կայացած հեռախոսազրույցը բարձրացնում է երկկողմ հարաբերություններում ջերմացման հեռանկարները, որոնք վերջին տասնամյակների ընթացքում վատթարագույն վիճակում են:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բրազիլական մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել էր մինչև 50%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում