ՔՔրիստինե Ոսկանյան

Վաղարշապատում բախվել են VAZ-ն ու ZIL-ը. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Վաղարշապատում բախվել են VAZ-ն ու ZIL-ը. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 08:15-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են VAZ մակնիշի ավտոմեքենան և ZIL մակնիշի բեռնատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում