ԴԴավիթ Մուրադյան

Մեկ օրում բացահայտվել է 122 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 122 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-7-ը բացահայտվել է 122 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 21 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 14-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
  • 10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 6 դեպք՝ խարդախության,
  • 5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 4-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու, փաստաթղթի կեղծիքի,
  • 2-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, դրամանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու, սուտ մատնության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 2 դեպք՝ բնակարանային գողության,
  • 1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության, կողոպուտի։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։Գրանցվել է զենքի-զինամթերք ինքնակամ հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում