ԱԱրամ Մարանդյան

Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ Աղոթքի ազգային օրվա հանձնախմբի նախագահը կարևորել են Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորող քրիստոնեական արժեքների դերը

Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ Աղոթքի ազգային օրվա հանձնախմբի նախագահը կարևորել են Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորող քրիստոնեական արժեքների դերը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանատանը հյուրընկալել է ԱՄՆ Աղոթքի ազգային օրվա հանձնախմբի նախագահ տիկին Քեթի Բրենզելին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:

«Զրուցակիցները կարևորել են Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորող քրիստոնեական արժեքների դերը, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հնարավոր ձևաչափերին և գաղափարներին։

Աղոթքի ազգային օրը հիմնադրվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1952 թվականին և 1988 թվականին ամրագրվել նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից՝ որպես ամենամյա պետական օր, որը նշվում է մայիս ամսվա առաջին հինգշաբթի օրը։ Այն դաշնային մակարդակով ճանաչված նախաձեռնություն է՝ նպատակաուղղված հանրային կյանքում աղոթքի և հավատքի դերի ընդգծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում