ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Վրաց հասարակությունը Եվրամիությունից ակնկալում է ներողություն իշխանության տապալման փորձին աջակցության համար, այլ ոչ թե քննադատություն, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատու էր համարել ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու համար:

Հիշեցնենք՝ Եվրամիությունը կոչ է արել Վրաստանում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում հանգստություն և զսպվածություն դրսևորել հետընտրական շրջանում և կոչ ենք անում կառավարությանը հարգել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքը։ Անհրաժեշտ է կառուցողական ու համընդգրկուն երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, ու մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից»,- նշված է հայտարարության մեջ։

Դիվանագետները նշում են, որ ԵՄ-ն վճռականորեն մերժում և դատապարտում է «Վրաստանում Եվրամիության դերի մասին ապատեղեկատվությունը», ինչպես նաև դատապարտում է ԵՄ դեսպանի վրա անձնական հարձակումները։

«Եթե ճիշտ եմ հասկանում, տիկին Կալասը և տիկին Կոսը ներողություն չեն խնդրում իրենց մամուլի խոսնակի կողմից Վրաստանի կառավարությունը տապալելու հանրահավաքին ցուցաբերած աջակցության համար, ինչի հետևանքով Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ վիրավորվել է 25 ոստիկան։

Իսկ դա այն է, ինչ այսօր վրաց հասարակությունն ակնկալում է Եվրամիությունից։

Ինչ վերաբերում է Վրաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականին, կրկին կոչ եմ անում ԵՄ բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ կեղծ հաղորդագրություններ տարածելուց, որոնք մոլորության մեջ են գցում և ուժեղացնում են արմատական ​​ուժերի ձգտումը՝ խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»,- գրել է Պապուաշվիլին Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում