ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանի 5 խոշոր քաղաքում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները

Վրաստանի 5 խոշոր քաղաքում հաղթել են  «Վրացական երազանք»-ի թեկնածուները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների ավելի քան 71 տոկոսը: Այդ մասին հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո։

Համաձայն ԿԸՀ-ի տվյալների՝ Իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուները քաղաքապետներ են դարձել Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում, Բաթումում և Փոթիում:

Կախա Կալաձեն հաղթել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունում ձայների 71,58%-ով ու ստացել 214 872  ձայն:

Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան-Լելո» և «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունների թեկնածու Իրակլի Կուպրաձեն: Նրան աջակցել է ընտրողների 12,27%-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում