ԿԿարմեն Ղուկասյան

Մեր մարզիկները մեդալներ են նվաճել Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Մեր մարզիկները մեդալներ են նվաճել Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում շարունակվում է Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

 
Մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալների են արժանացել պատանիներից Նարեկ Սիմոնյանը (58 կգ), երիտասարդներից՝ Վադիս Համբարձումյանը (71 կգ, մարտական սամբո)։
 
Իսկ մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սարուխանյանը եզրափակչում կպայքարի ոսկե մեդալի համար։
 

Ֆեդերացիան հիշեցնում է, որ հոկտեմբերի 3-ին բրոնզ էր նվաճել Գոռ Շատվերյանը (71 կգ, պատանիներ), իսկ Ռոբերտ Սիմոնյանը (58 կգ) դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում