ԱԱնժելիկա Ժամհարյան

ՀԿ-ների և ՀՄԴ-ների ներկայացուցիչները վեր են հանել սոցիալական ոլորտի կարևորագույն հարցերն ու խնդիրները․ խորհրդի նիստը վարել են Տիգրան Ավինյանը և Սարգիս Մադաթյանը

ՀԿ-ների և ՀՄԴ-ների ներկայացուցիչները վեր են հանել սոցիալական ոլորտի կարևորագույն հարցերն ու խնդիրները․ խորհրդի նիստը վարել են Տիգրան Ավինյանը և Սարգիս Մադաթյանը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հրավիրած Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի նիստում քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր: 

Ներկայացվել են 2025թ. ընթացիկ և 2026թ. նախատեսվող համայնքային սոցիալական ծրագրերը, հայտնում են քաղաքապետարանից։

Նիստը վարել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը: 

Քննարկումների ընթացքում նիստին ներկա սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների և ՀՄԴ-ների ներկայացուցիչներն ու հյուրերը վեր են հանել սոցիալական ոլորտի կարևորագույն հարցերն ու խնդիրները: 

Խորհրդի անդամների կողմից ներկայացվել են համայնքային սոցիալական ծրագրերի պլանավորմանը միտված կարծիքներ, առաջարկներ և եզրակացություններ:

Երևանի քաղաքապետարանը լիահույս է, որ այս քննարկումը կնպաստի արդյունավետ համագործակցային հարաբերությունների զարգացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում