ԼԼուսինե Մուրադյան

Կան դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. ՏԿԵ նախարար

Կան դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. ՏԿԵ նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը:

 

Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ,
փորձագետներ։
 
Իր ելույթուն նախարարն ընդգծել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին. այն արդյունաբերության և արտահանման մեջ կարևոր դերակատարում ունեցող ճյուղերից մեկն է։

 

«Հայաստանի Հանրապետությունը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացումը։ Արդեն իսկ առկա են դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է շարունակել ներդրումները ժամանակակից տեխնոլոգիաներում՝ նվազեցնելու ածխածնի արտանետումները, խնայելու ջրային ռեսուրսները և վերականգնելու ընդերքօգտագործումից խաթարված էկոհամակարգերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում