ՎՎարդուհի Հարությունյան

Էստոնիան մինչև 2027 թվականի վերջ կմշակի անօդաչու թռչող սարքերի դեմ «պատեր» համակարգը․ Միխալ

Էստոնիան մինչև 2027 թվականի վերջ կմշակի անօդաչու թռչող սարքերի դեմ «պատեր» համակարգը․ Միխալ

Էստոնիան մինչև 2027 թվականի վերջ կմշակի անօդաչու թռչող սարքերի դեմ «պատեր» համակարգը՝ հայտարարել է երկրի վարչապետ Քրիստեն Միխալը՝ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, առաջին քայլերը կկատարեն արդեն հաջորդ տարի։

Պաշտոնյայի խոսքով՝ այդ ամենը համերաշխություն և ֆինանսական աջակցություն է պահանջում Եվրամիության կողմից։

«Մենք պետք է ավելի սերտորեն համագործակցենք պաշտպանական գնումների ոլորտում՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի ծրագրերի վրա, որպեսզի ապահովենք ավելի արագ մատակարարումներ և ավելի շահավետ գներ»,- ընդգծել է վարչապետը:

Բացի այդ, Միխալն անդրադարձել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին, որը, ըստ նրա, պետք է ներառի ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը, բանկային գործառնությունների և տուրիստական ծառայությունների արգելքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում