Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Զախարյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործման հարթակը կմեծացնի աջակցությունը Հայաստանի կառույցներին

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործման հարթակը կմեծացնի աջակցությունը Հայաստանի կառույցներին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավար Ջոլանտա Տաչինսկայի և հարթակի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` Մերի Գալստյանը կարևորել է համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում հարթակի դերակատարությունն ու գործադիր մարմիններին տրամադրվող տեխնիկական աջակցությունը:

Հանձնաժողովի փոխնախագահը բարձր է գնահատել հարթակի դերակատարությունն այս գործընթացում` կարևորելով այն որպես երկխոսության և վերահսկողության արդյունավետ միջոց: Պատգամավորը ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ընթացքը, մշտադիտարկման և խորհրդարանական քննարկումների արդյունքները` մատնանշելով այն ոլորտները, որտեղ հավելյալ կարողությունների անհրաժեշտություն կա:

Հյուրերն անդրադարձել են համաձայնագրի իրականացման ընթացքին` ներկայացնելով մինչ այժմ կատարված աշխատանքները և առանձնացնելով այն ոլորտները, որտեղ առկա է տեխնիկական աջակցության  անհրաժեշտություն: Կարևորվել են ոչ միայն համաձայնագրի վերաբերյալ հանրային իրազեկումը, այլև այն  բարեփոխումները, որոնք  արդեն իսկ տվել են  տեսանելի և կոնկրետ արդյունքներ:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու և ավելի խորացնելու` նպատակ ունենալով ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առավել արդյունավետ իրականացումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում