ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սարատովում և Էնգելսում գտնվող մի շարք օբյեկտների։ Վոլգոգրադի, Սարատովի և Աստրախանի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։

Իսկ ռուսական հարվածների պատճառով Օդեսայում դադարեցվել են էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, մեծ հրդեհ է բռնկվել։ Ռուսական հարվածների հետևանքով ավելի վաղ Չեռնոբիլի ատոմայականում արտակարգ դրություն էր ստեղծվել, դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։

Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը թույլատրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող էներգետիկ օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ընդ որում, ըստ պարբերականի, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի այլ երկրներին խնդրել է անել նույնը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում