ԿԿարմեն Ղուկասյան

Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում հիշեցրեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել էր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 61-ը:

Քվեատուփում առկա է եղել 61 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հռիփսիմե Հունանյան՝ կողմ՝ 61, դեմ՝ 0:

«Որոշումն ընդունված է, շնորհավորում ենք և հաջողություն ենք մաղթում»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում