ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ կսկսվեն կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով

ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ կսկսվեն կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով

Առաջիկա երկու օրվա ընթացքում ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ կսկսվեն կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։

Գրեթե յոթ տարվա ընթացքում առաջին շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականները չկարողացան համաձայնեցնել բյուջեի նոր նախագիծը։ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեմոկրատներին մեղադրել է քաղաքական խաղերի համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս շաթդաունի համար մեղադրել է դոմոկրատներին՝ նշելով, որ այս իրավիճակը խաթարում է Միացյալ Նահանգների դիրքերը համաշխարհային ասպարեզում և վտանգում է երկրի ազգային անվտանգությունը:

Դեմոկրատները ցանկանում են ստանալ առողջապահական նպաստների պահպանման շուրջ երաշխիքներ, նախքան կհամաձայնեն ծախսերի պլանին։ Հանրապետականները պնդում են, որ դա հարկատուների վրա ֆինանսական մեծ բեռ կլինի։ Ըստ վերլուծաբանների՝ կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով ժամանակավորապես կկրճատվի դաշնային աշխատողների շուրջ 40 %-ը՝ մոտ 750 000 մարդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում