ԼԼուսինե Մուրադյան

Լոլիկը, պղպեղը, սմբուկը, ծիրանը, սալորը, դեղձը, ծաղիկը այս տարի արտահանման աճ են արձանագրել

Լոլիկը, պղպեղը, սմբուկը, ծիրանը, սալորը, դեղձը, ծաղիկը այս տարի արտահանման աճ են արձանագրել

Այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով են ավելի քան 300 հեկտարը: Ջերմոցների և ջերմատների հիմնական մասը՝ 1000 հեկտարը, Արմավիրի մարզում է, 272-ը՝ Արարատի մարզում, 145-ը՝ Կոտայքի մարզում: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարը ներկայացրեց նաև արտահանման մասով տվյալները:

«ՀՀ-ից արտահանվող բանջարեղենի գրեթե 100 տոկոսը ջերմոցների և ջերմատների արտադրանք է, այսինքն՝ եթե ոչ ջերմոցի կամ ջերմատան է, ապա գրեթե չի արտահանվում, քանի որ դրանք արտահանման համար հետաքրքիր արժեք չունեն:

Սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121 հազար 800 տոննա պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108 հազար 600 տոննա ենք արտահանել, այսինքն՝ այս տարի արտահանել ենք 13,6 հազար տոննա կամ 12 տոկոսով շատ: Մասնավորապես՝ 1000 տոննա լոլիկ ենք ավելի արտահանել անցած տարվա համեմատ, 8 տոկոս է աճը: 4,5 հազար տոննայով ավելի պղպեղ ենք արտահանել, 59 տոկոս է աճը: Սմբուկը 800 տոննայով ենք ավելի արտահանել, 80 տոկոս է աճը»,- ասաց նա:

Ծաղիկը ևս արտահանման աճ է ունեցել. ըստ այդմ՝ 3,1 մլն հատով ավելի է արտահանվել, աճը՝ 5,3 տոկոս, իսկ 800 տոննայով արտահանման դեպքում աճը եղել է 160 տոկոս:

Նախարարը ներկայացրեց նաև մրգերի առումով արտահանումը: Ըստ այդմ՝ ծիրանը անցած տարվա համեմատ 11 հազար տոննայով ավելի է արտահանվել կամ 33 տոկոսով ավելի, սալորը մոտ 2000 տոննայով ավելի է արտահանվել կամ 32 տոկոսով ավելի, դեղձը 5,1 հազար տոննայով է ավելի արտահանվել, աճը՝ 86 տոկոս, կեռասը 2000 տոննայով ավելի է արտահանվել, աճը՝ 87 տոկոս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում