ՄՄարիամ Պետրոսյան

Ընդլայնվել են սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները

Ընդլայնվել են սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները

Առողջապահության նախարարությունն ընդլայնել է սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Քննարկելով առողջապահության նախարարության սրտային վիրաբուժության գծով խորհրդատու Գագիկ Հեբոյանի առաջարկը` Stent for Life` սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններն ընդլայնվել են»,- նշել է նախարարը:

Ըստ նրա՝ ծրագրում ընդգրկվել են նաև այն դեպքերը, երբ առկա են չափորոշիչով սահմանված ցուցանիշները, սակայն կորոնարոգրաֆիա հետազոտությունից հետո նպատակահարմար է շտապ (մինչև 48 ժամվա ընթացքում) իրականացնել ոչ թե կորոնար ստենտավորում, այլ աորտա-կորոնար շունտավորում:

Աորտա-կորոնար շունտավորումը կիրականացվի պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար` առողջապահության նախարարի հրամանով սահմանված գնին համապատասխան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում