ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելական ուժերն ավարտում են Գազայի շրջափակումը

Իսրայելական ուժերն ավարտում են Գազայի շրջափակումը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ  ստորաբաժանումներն ապահովել են Նեցարիմի միջանցքը՝ Գազայի հատվածը բաժանելով երկու մասի։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ երկրի պաշտպանության ուժերն ավարտում են Գազայի շրջափակումը: Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։

Նա նշել է, որ ՑԱՀԱԼ-ը խստացնում է քաղաքի շրջափակումը, իսկ նրանց համար, ովքեր դեռ ցանկանում են լքել բնակավայրը, բացվելու են անցակետեր դեպի Գազայի հարավային հատված:

Նախարարը հավելել է, որ իսրայելական բանակը պատրաստվում է կիրառել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ մնացած իսրայելցիներին ազատ արձակելու և խմբավորումը զինաթափելու համար:

«Կուրսոր» թերթի փոխանցմամբ էլ՝ Գազայի դիվիզիայի հրամանատարները և Հարավային հրամանատարության ղեկավարությունը կտրականապես մերժել են նախկին սահմաններ նահանջելու գաղափարը։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ տարածքի ներսում ստեղծված պաշտպանական պարագիծը սահմանային բնակավայրերի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունի, և դրա վերացումը կմեծացնի ՀԱՄԱՍ-ի սպառնալիքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում