ԳԳոհար Սարգսյան

Շրջանառության մեջ է դրվում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը. ԿԲ

Շրջանառության մեջ է դրվում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը. ԿԲ

2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող, դարձերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Հուշադրամի Էսքիզների հեղինակներ են՝ Կարապետ Աբրահամյանը (դիմերես), Լուսինե Լալայանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 10000 դրամ է, թողարկման քանակը՝ 300 հատ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում