ԼԼուսինե Մուրադյան

Մարզային բուժկենտրոններն անցել են առողջապահության նախարարության ենթակայության տակ, որևէ ԲԿ չի փակվելու. Ավանեսյան

Մարզային բուժկենտրոններն անցել են առողջապահության նախարարության ենթակայության տակ, որևէ ԲԿ չի փակվելու. Ավանեսյան

Մարզային բժշկական կենտրոններն անցնել են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ: Նախարարության ենթակայության անցնելու համար  նախատեսված կազմակերպաիրավական ձևակերպումների մասով աշխատանքը կատարվել է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պետությունը, լինելով ՓԲԸ-ների հիմնադիր, առաջին հերթին, իհարկե, ունի նպատակ այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցել:

Բայց ուզում եմ ընդգծել, որ մենք այս ՓԲԸ-ների կառավարմանը մոտենում ենք որպես կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան, շահույթ գեներացնելու և պետության ներդրումները ճիշտ ձևաչափով վերադարձնելու, մեծացնելու և ընդլայնելու տրամաբանության մեջ: Ես սա շեշտադրում եմ, որովհետև մեր ընդհանուր համակարգի գործունեությունը և ֆինանսավորման սկզբունքն այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք անկախ նրանից, թե դա պետակա՞ն ԲԿ է, թե՞ մասնավոր: Մենք ունենք ծառայության որակին վերաբերելի հստակ չափորոշիչներ և փոխհատուցում ենք մեր գինն այնպես, որպեսզի ԲԿ-ներն ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել և ապահովագրության շրջանակներում էլ:

Դրա համար հավաքագրված տեղեկատվության և արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այս կենտրոնների կառավարման միասնականության: Սա վերաբերում է այն բանին, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալների կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձևաչափով:

Միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները, որ որևէ ԲԿ չի փակվելու, որևէ ԲԿ չի կրճատվելու, բոլոր մարզային ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում, շենքերում և տեղակայման վայրերում»,- ասաց նա:

Նախարարը հավելեց՝ նախաձեռնության նպատակն է ունենալ միասնական տրամաբանությամբ և ծախսարդյունավետ կառավարվող հիմնարկներ, որպեսզի գումարները, որ վճարվում են ծառայությունների դիմաց, ոչ թե տրամադրվեն կառավարչական, վարչական ուռճացված ծախսերը բավարարելուն, այլ կոնկրետ ծառայություններ սպասարկելուն և բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում