ԱԱննա Զախարյան

Ամփոփվել են մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության արդյունքները. ինչ միավորներ ունեն հայ պատվիրակները

Ամփոփվել են մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության արդյունքները. ինչ միավորներ ունեն հայ պատվիրակները

Ամփոփվել են հայ շախմատիստների արդյունքները Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված 2025 թվականի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 10-15-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 15-րդ տեղը:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 20-րդ տեղը: Նույն տարիքային խմբում Դավիթ Դալալոյանը վաստակել է 6 միավոր:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը վաստակել է 7 միավոր: Նույն տարիքային խմբում Հակոբ Բաղմանյանը և Մարկ Մելքոնյանը վաստակել են 5.5 միավոր:

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Դավիթ Ստեփանյանը վաստակել է 6.5 միավոր:

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 6 միավոր:

Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Մարկ Մելքոնյանը (+149.2 կետ), Մանվել Վարդանյանը (+143.6 կետ) և Հակոբ Բաղմանյանը (+98.4 կետ)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում