ՏՏաթև Խաչատրյան

Ռազմավարություն, որ կձևավորի Հայաստանի պարենային համակարգի ապագան․ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ՊՀԾ նոր ռազմավարության քննարկմանը

Ռազմավարություն, որ կձևավորի Հայաստանի պարենային համակարգի ապագան․ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ՊՀԾ նոր ռազմավարության քննարկմանը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ռազմավարական ծրագրի նախագծի քննարկմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, հայտնում են ԱԳ նախարարությունից։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ՊՀԾ-ի գործունեությունը՝ ուղղված պարենային անվտանգության ապահովմանը և հումանիտար կարիքների հասցեագրմանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համայնքներում աղքատության կրճատման և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության ամրապնդման հարցերին:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում լրամշակված Երկրի ռազմավարական ծրագիրն ուղենիշային կլինի Հայաստանի պարենային համակարգի ամրապնդման, արտակարգ իրավիճակների նկատմամբ ՀՀ դիմադրողականության բարձրացման, ինչպես նաև ապագային միտված համատեղ արձագանքի ապահովման գործում: Ընդգծվել է նաև ռազմավարական նոր շրջանակի նշանակությունը ՄԱԿ կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ ոչ մի համայնք անտեսված չթողնելու նպատակի իրագործման տեսանկյունից։

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի ՊՀԾ գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Լեյլա Մելիուհը՝ ներկայացնելով 2026-2030թթ. Երկրի ռազմավարական ծրագրի նախագիծը: Ընդգծվել է, որ պարենային անվտանգության ամրապնդման և մարդասիրական կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կարողությունների զարգացումը և անհրաժեշտ հմտությունների փոխանցումը Փաստաթղթի առաջնահերթություններից է, և վերջինիս նպատակն է երաշխավորել ծրագրի ավարտից հետո ՀՀ կայուն զարգացումը:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում