ԳԳոհար Սարգսյան

2 քաղաքացու առողջական վիճակը միջին ծանրության է. ԱՆ-ն՝ Երևանի կարի արտադրամասերից մեկում պայթյունից տուժածների մասին

2 քաղաքացու առողջական վիճակը միջին ծանրության է. ԱՆ-ն՝ Երևանի կարի արտադրամասերից մեկում պայթյունից տուժածների մասին

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի:

 

«Տուժածներից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, չորրորդ տուժածի վիճակը համարվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում