ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի պետական կամերային նվագախմբի բացառիկ համերգը Փարիզի Մադլեն եկեղեցում

Հայաստանի պետական կամերային նվագախմբի բացառիկ համերգը Փարիզի Մադլեն եկեղեցում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը Փարիզի Մադլեն եկեղեցում հանդես է եկել «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով, որի շրջանակում ներկայացվել են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հայաստանի պետական կամերային նվագախումբն առաջին հայաստանյան երաժշտախումբն է, որը ելույթ է ունեցել Մադլեն եկեղեցում։

Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Դանիել Դանիելյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:

Մադլեն եկեղեցու լեփ-լեցուն սրահում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սիփան Օլահը: Մենակատարներն էին Հայարփի Եղիկյանը (սոպրանո), Հակոբ Մուրադյանը (հոբոյ), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։

Հայկական մշակույթին նվիրված այս հիշարժան երեկոն կայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, ինչպես նաև ՀԲԸՄ-Ֆրանսիայի և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության աջակցությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում