ՎՎարդան Հովսեփյան

Երևանում գործարկվել է «Մեկ պատուհան» համակարգը

Երևանում գործարկվել է «Մեկ պատուհան» համակարգը

«Եվրամիությունը Հայաստանի համար. էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում Հայաստանի ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում մեկնարկվել է «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է:

Թվայնացված համակարգը հնարավորություն կտա իրականացնելու Հայաստանի տարածք ներմուծվող, արտահանվող և երկրի տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների ամբողջական հաշվառում, թույլտվությունների տրամադրում և դրանց մասնակի վերահսկում, հաշվետվությունների ավտոմատացում, ինչպես նաև աշխատակիցներին կապահովի վերլուծություններ կատարելու գործիքներով: Ռիսկերի չափորոշիչների սահմանումը համակարգում հնարավորություն կտա ավտոմատացված եղանակով հեշտությամբ բացահայտել ռիսկային գործոնները:

Տեսչական մարմինն այս համակարգի առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև՝ ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն: «Մեկ պատուհան» համակարգը ապահովում է այդ փաստաթղթերի թողարկման գործողությունների բարձր որակ։

Սա կարևոր քայլ է տեղեկատվության ավելորդ հոսքը բացառելու, սահմանային կետերում արտաքին առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շփումը սահմանահատումը կարգավորող մարմինների հետ նվազեցնելու առումով։ Նաև՝ պարզեցվում են մաքսային ընթացակարգերը, խնայվում է ժամանակը, ու կրճատվում են թե՛ պետական մարմինների, թե՛ տնտեսավարող սուբյեկտների և թե՛ քաղաքացիների կողմից արվող ծախսերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում