ԱԺ փոխնախագահը հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած քաղաքացիների հետ

ԱԺ փոխնախագահը հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած քաղաքացիների հետ

«Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Վարազդատ Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: 

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»,- գրել է Լենա Նազարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում