ՏՏաթև Խաչատրյան

«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը․ կան տուժածներ

«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը․ կան տուժածներ

Սեպտեմբերի 29-ին` ժամը 21։07-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մափլար» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ  «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել ձորը․ կան տուժածներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու ուղևորի պատգարակով (մոտ 200 մետր)  մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում