ՔՔրիստինե Ոսկանյան

Զարեհ Սինանյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության զարգացման հեռանկարները

Զարեհ Սինանյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության զարգացման հեռանկարները

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 

Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով երկու երկրներում դեսպանատների առկայությունը: Կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով համագործակցության հուշագրի շրջանակում աշխատանքներին վերաբերող հարցեր և անդրադարձել եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

 

Երկուստեք կարևորվել են փոխայցերի իրականացումն ու բազմոլորտ համագործակցության ակտիվացումը:

 

Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին՝ կարևորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում