ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել է «Օփփորթյունիթի» ինստիտուտի հետ համագործակցությունը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում

Քննարկվել է «Օփփորթյունիթի» ինստիտուտի հետ համագործակցությունը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում

Սեպտեմբերի 29-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանականերում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է  «Օփփորթյունիթի» արտաքին  հարաբերությունների ինստիտուտի համահիմնադիր Մալգորզատա Սամոյեդնիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Դավիթ Կարապետյանը ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության նպատակների իրականացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման կարևորությունը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները, ներառյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա շրջանակներում TRIPP նախագծի կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքները։

Քննարկվել է նաև Ինստիտուտի հետ համագործակցությունը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում: 

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները՝ միտված համագործակցության խորացմանը և երկկողմ ու բազմակողմ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում