ԴԴիանա Գասպարյան

Վարշավայի անվտանգության ֆորումում քննարկվել են միջազգային անվտանգության խնդիրներ և Հայաստան-Լեհաստան համագործակցությունը

Վարշավայի անվտանգության ֆորումում քննարկվել են միջազգային անվտանգության խնդիրներ և Հայաստան-Լեհաստան համագործակցությունը

Սեպտեմբերի 29-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանում գործող «Միջազգային հարաբերությունների կենտրոնի» նախագահ Մալգորզատա Բոնիկովսկայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, այդ թվում՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում փոխգործակցության հեռանկարները։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ուղեղային կենտրոնի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների և այս համատեքստում Հայաստանի՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության տեսլականի շուրջ, անդրադարձ են կատարել TRIPP նախագծին՝ որպես  Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, եվրոպական անվտանգային միջավայրին, տարածաշրջանային և միջազգային կարևորություն ներկայացնող այլ հարցերի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում