ՔՔրիստինա Մկրտչյան

Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են դրամապանակը և քարտից գումար կանխիկացրել։ 

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
 
«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ՝ 43-ամյա և Երևանի բնակիչ՝ 41-ամյա երկու տղամարդ:
 
Նրանք սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում